Ինչո՞ւ Թեհրանը. Habertürk, Թուրքիա

24-06-2017 18:00

«Ցանկանում եմ, որպեսզի Կատարում սկսված ճգնաժամը որևէ ձևով չտարածվի Իրանի, իսկ այնուհետև՝ Թուրքիայի վրա…». օրեր առաջ նման ցանկություն էր հնչեցրել Երջանկության կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլաօղլուն և ենթադրություն հայտնել. «Մերձավոր Արևելքում գլխավոր նպատակը Թուրքիային ու Իրանին առճակատման տանելն է, իրար թշնամի դարձնելը։ Սցենարը խաղարկվում է այդ հիմքի վրա…»։  Այս մասին Habertürk-ում գրում է Մուհարեմ Սարիկայան։ Այդ խոսքերից 48 ժամ չանցած ԴԱԻՇ-ը Թեհրանում հարություն առավ և կրկնակի ահաբեկչություն իրականացրեց։ Իրականում այդ ահաբեկչությունը բեկումնային պահ է Իրանի համար… Իր մատույցներում այն բախվում է այնպիսի կազմակերպությունների ահաբեկչությունների, ինչպիսիք են PJAK-ն ու «Ջունդալան», սակայն քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում 7 տարի ահաբեկչություն չէր եղել։ 2010 թվականին Սիստան-Բելուջիստան նահանգում մզկիթի առջև տեղի ունեցած պայթյունը խլեց 38 մարդու կյանք։ Նույն տարում «Ջունդալա» սուննի կազմակերպությունը սպանեց իրավապահ մարմինների 36 աշխատակցի։ Ճանապարհը փակած ահաբեկիչները կյանքից զրկեցին 22 բնակչի։ Սուննի-շիայական առանցքը Սիրիական խնդրի առաջացման պահից Իրանը չէր բախվել ԴԱԻՇ-ի ահաբեկչություններին։  Ահաբեկչությունը Թեհրանում, որը տեղի ունեցավ Կատարի ճգնաժամի ի հայտ գալուց հետո, որը նույնպես նշանառության տակ է  առնում Իրանին, այսպես թե այնպես ուշադրություն հրավիրեց հետևյալ հարցի վրա. «Կրկին աճո՞ւմ է լարվածությունը սուննի-շիայական առանցքում և միջավայր պատրաստում նոր հակամարտության համար»։ Առկա են մտավախություններ, որ սիրիական պատերազմի ավարտին մոտենալուն պես սուննի-շիայական թշնամանքի հիմքի վրա կարող են առաջանալ նոր հակամարտության պայմաններ։ Եթե այդ ուղղությամբ իրադարձությունների զարգացումը վերածվի պետությունների միջև հակամարտության, դա, անշուշտ, կլինի հօգուտ ԴԱԻՇ-ի։ Սակայն ԴԱԻՇ-ի նման հաշվարկը, ըստ ամենայնի, չի տա ակնթարթային արդյունք, քանի որ որպեսզի այդ ամենը վերածվի ազգ-պետությունների հակամարտության, բավարար չէ Սաուդյան Արաբիային մեղադրելը, ինչպես դա արել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը։ Էր-Ռիադը պետք է պատասխանի դրան և մեծացնի լարվածությունը։ Իսկ դա նշանակում է էլ ավելի երկար ու դժվարին ուղի, քան այն, որը ընտրել էր Հոջա Նասրեդինը՝ բլուզ գործելու համար. թփեր էր տնկել՝ ակնկալելով այնտեղ քշել մոտիկից անցնող ոչխարները և հավաքել այնտեղ մնացող բուրդը։ Տարածաշրջանային ուժերը Կատարյան ճգնաժամը համարվում է այն իրադարձությունը, որին հաջորդեց Թեհրանում ԴԱԻՇ-ի կրկնակի ահաբեկչությունը։ Հավանականությունն առ այն, որ այդ ամենն անմիջապես կհանգեցնի մազհաբային հակամարտության, այս փուլում մեծ չէ։ Իսկ դա բացատրվում է չափման անհնարինությամբ՝ որտեղ և ինչպիսի վնաս կարող է հասցնել ահաբեկչական չարիքը, որը, ինչպես դյուրավառ նյութ, ցրվում է բոլոր ուղղություններով։ Ամեն օր աշխարհն ականատես է դառնում ահաբեկչության, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի և ցանկացած դրսևորմամբ՝ կամրջի վրա, առևտրի կենտրոնում, ավտոբուսի կայանում, օդանավակայանում։ Բացի այդ, հավելյալ մեծ ավերածություններ կարող է ստեղծել պատերազմը պետությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը կռվում է ԴԱԻՇ-ի դեմ։ Այդ իսկ պատճառով այսօր ողջ մարդությունն ապրում է արտաքին սպառնալիքից ստեղծվող վախի  և ներքին անհանգստությունից առաջացող տագնապի մթնոլորտում, իսկ դա բոլորին տանում է զգուշավորության։ Բացի այդ,  ակնհայտ է, որ Սիրիան, որտեղ հին կարգն իրեն սպառել է, իսկ նորը դեռևս չի առաջացել, դեռ որոշ ժամանակ կստեղծի վախի ու տագնապի տեսիլներ։ Այդ խնդրի հաղթահարման ուղին անցնում է երկխոսության միջով։ Այդ բոլոր պատճառոներով առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ 12 քաղաքացու կյանք խլած Իրանի ահաբեկչության օրը  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն այցելեց Անկարա… Տեղի ուժերի միջոցով՝ գլոբալ հնարավորությունների կիրառումից բացի՝ տարածաշրջանային խնդիրների լուծման այլ մեթոդ գոյություն չունի։

1in.am
24-06-2017 18:00