Պակիստանում բենզատարի բռնկման զոհերի թիվը հասել է 148-ի

25-06-2017 15:36

Պակիստանի արևելքում բենզատարի բռնկման զոհերի թիվը հասել է 148-ի: Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի փրկարարական ծառայության ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվում էր 140 զոհի և 49 տուժածի մասին: Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան Փենջաբ նահանգում: Տեղի բնակիչները հավաքվել են շրջված բենզինատարի մոտ՝ հավաքելու մայրուղու վրա դրանից արտահոսած վառելիքը: Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ ծխախոտ են ծխել, ինչը կարող էր հրդեհ առաջացնել: Հրդեհն ընդգրկել է տասնյակ ավտոմեքենաներ:

1in.am
25-06-2017 15:36