Սևանավանքը՝ 44 «թաքնված գանձերի» շարքում. Mastercard

25-06-2017 20:09

Mastercard-ը հրապարակել է Եվրոպայի քիչ հայտնի, սակայն միաժամանակ մատչելի ճանապարհորդական 44 ուղղությունները։ «Թաքնված գանձերի» շարքում 17-տեղում ներկայացված է Սևանավանքը։ «Չնայած Հայաստանի գեղեցկությանը, զբոսաշրջությունն այնտեղ դեռ լավ զարգացած չէ, և գները ցածր են: Հայաստանն առանձնանում է իր եկեղեցիներով: Նկարում պատկերված է Սևանավանքը, որը պետք է պարտադիր տեսնել: Հայաստանում միջնակարգ ռեստորանում մեկ անձի համար ճաշը կարժենա մոտ 10 եվրո: 3 աստղանի հյուրանոցում մեկ գիշերը՝ մոտ 20 եվրո»,-գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով Mastercard-ի հրապարակած ցուցակը։ Վայրերը դասակարգվել են ըստ գեղեցկության, գնի, հարմարավետության և Mastercard-ի վճարման ընդունման հնարավորությունների:  

1in.am
25-06-2017 20:09