Էրդողանն այստեղ է փնտրում այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին. Շուլց

26-06-2017 10:54

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: «Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես»,- Դորտմունդում կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Շուլցը: Նա նշել է, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է: Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ է արել վերադառնալ ժողովրդավարությանը: «Էրդողանն այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին, այստեղ է պահանջում»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն:

1in.am
26-06-2017 10:54