Կարեն Կարապետյանը պատգամավորներին կոչ արեց ներկայացնել առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն կառավարության ծրագիրը կյանքի կոչելիս

26-06-2017 11:08

Կարևոր է ոչ թե մեծ ուշադրություն դարձնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրել այդ միջոցները՝ «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս ընդգծեց, որ կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքներ ձեռնարկել ծրագրային բյուջետային համակարգի ուղղությամբ: Վարչապետը կոչ արեց պատգամավորներին ակտիվ լինել և ներկայացնել առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն նախորդ շաբաթ ԱԺ-ի կողմից հաստատված կառավարության ծրագիրը կյանքի կոչելիս: «Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016-ից սկսվել և շարունակվում են քննարկումները, որոնք արտացոլվել են վերջերս հաստատված կառավարության ծրագրում: Հուսով եմ, որ մեզ կառուցողական քննարկումներ են սպասվում, առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում», – իր ելույթում նշեց վարչապետը:

1in.am
26-06-2017 11:08