Իրանում ավելի քան 50 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչական ցանցին առնչվելու կասկածանքով

26-06-2017 11:30

Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու կասկածանքով ավելի քան 50 մարդու են ձերբակալել Քերմանշահ նահանգում: Ինչպես փոխանցում է Press TV-ն՝ մեջբերելով նահանգի դատախազ Նեմաթ Սադեքիի խոսքը, սա երկրորդ խոշոր ձերբակալությունն է երկրի մայրաքաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո: Վերջինս հավելել է, որ ձերբակալված անձանց մոտ հայտնաբերվել ու առգրավվել են մեծ քանակությամբ մահապարտի գոտիներ, էլեկտրոնային դետոնատորներ և զենք: Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել Իրանի խորհրդարանում և Իմամ Խեմեյնիի դամաբարանի մոտ, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

1in.am
26-06-2017 11:30