Սիրիահայերի մեկդարյա պատմությունը վտանգված է. The Economist

26-06-2017 23:41

Մինչ պատերազմը Սիրիայում ապրել է ավելի քան 90 հազար հայ, որոնց նախնիներն այդ երկիր են ժամանել Թուրքիայից 1915 թվականի ողբերգության արդյունքում ՝գրում է բրիտանական The Economist պարբերականը։ «Նրանց մեծամասնության համար քաղաքացիական պատերազմը վերջ է դրել Սիրիայում հայերի մեկդարյա պատմությանը։ Որոշ տվյալներով՝ այսօր այնտեղ մնացել է ընդամենը 30 հազար հայ»,-գրում է պարբերականը։ Սիրիահայերը հիմնականում տեղափոխվել են Երևան, իսկ մոտ 30 ընտանիքներ՝ ԼՂՀ, գրում են բրիտանական պարբերականի հեղինակները՝ նշելով, որ ՀՀ մայրաքաղաքում առավել ապահովված սիրիացիները զբաղվում են փոքր և միջին բիզնեսով, իսկ Ղարաբաղ տեղափոխվածները՝ գյուղատնտեսությամբ։ The Economist-ը հայերի վերադարձը Սիրիա համարում է քիչ հավանական, ինչը կարող է հանգեցնել Սիրիայում քրիստոնյա բնակչության անհետացման։

1in.am
26-06-2017 23:41