Բրազիլիայի ֆինանսների նախկին նախարարը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

26-06-2017 23:52

Բրազիլիայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսների նախկին նախարար Անտոնիո Պալոչիին կոռուպցիայի ու փողեր լվանալու համար, հայտնում է Reuters-ը։ Պալոչին, որը ֆինանսների նախարար է եղել նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվիայի օրոք ու աշխատակազմի ղեկավար՝ Դիլմա Ռուսեֆի օրոք, դատավճռից հետո ավելի շատ ճնշման տակ կհայտնվի՝ ժամկետը կրճատեու համար դատախազի հետ գործարք համաձայնեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ գործարքի մասին կհայտարարվի սեպտեմբերին։ Պալոչին առաջարկել է մանրակրկիրտ տվյալներ ներկայացնել փողերի լվացման ու «օտկատների» սխեմաների մասին, այդ տվյալները կարող են ազդել 2018-ի նախագահական ընտրություններում Լուլա դե Սիլվեի հաղթանակի հավանականության վրա։ Նշենք,որ նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվան առաջատար է Բրազիլիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների շարքում։ Հիմա նրա անունը հիշատակվում է մի քանի քրեական գործերում , որոնք կոռուպցիայի հետ առնչություն ունեն։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում։

1in.am
26-06-2017 23:52