Հայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում

27-06-2017 00:00

Հունիսի 24-25-ը Մալթայում կայացել է աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: Չեմպիոն են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): Երվանդ Մկրտչյանը նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ եւ 3000 մ վազքում: Էլլադա Ալավերդյանը նույնպես արծաթ ու բրոնզ է նվաճել (3000 մ խոչնդոտավազք եւ 400 մ արգելավազք): Բրոնզե մեդալ նվաճել են նաեւ Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում): Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով:

Lragir.am
27-06-2017 00:00