Պատժամիջոցների մասին որոշումը հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին. Լարիջանի

27-06-2017 10:17

Ռուսաստանի և Իրանի ընկերությունների ու քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի սենատի որոշումը, որը կայացվել է հունիսի 15-ին, հակասում է Վաշինգտոնի պարտավորություններին և հանդիսանում միջամտություն պետությունների ներքին գործերին։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS գործակալությունը, Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանն ասել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին։ «ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվում են միակողմանի կարգով անկախ պետությունների դեմ, հանդիսանում են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության խախտում»,-ընդգծել է նա։ Դրա հետ կապված՝ Լարիջանին կոչ է արել ստեղծել մեխանիզմ այն բանի համար, որպեսզի տարածաշրջանի երկրների կառավարությունները կանխեն նման կամայական որոշումները։ Բացի այդ, խոսնակը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

1in.am
27-06-2017 10:17