Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային

27-06-2017 00:00

Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ թուրքական կողմի հանձնած ցուցակներում տեղեկություններ են տարբեր մարդկանց ու կազմակերպությունների մասին: Die Welt-ը գրում է, որ թուրքական կողմը նախկինում նման ցուցակ էր ներկայացրել նաև ապրիլին: Պարբերականին ներքին գործերի նախարարությունից ասել են, որ Թուրքիայից ներկայացվող նման դիմումները քննվում են երեք կետով. արդյոք կա՞ Թուրքիայի դեմ իրականացվող լրտեսություն, իրավացի՞ են արդյոք թուրքական կողմի մեղադրանքները, և այդ կազմակերպությունները կամ անձինք պոտենցիալ սպառնալիք ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ:

1in.am
27-06-2017 00:00