ԱՄՆ-ը «գազային հեղափոխություն» է հռչակել

28-06-2017 17:21

ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2020 թ. հեղուկ բնական գազի գլոբալ շուկա մտնել որպես զուտ արտահանող, հաղորդվում է Սպիտակ տան կայքում: Ամերիկյան գազի վաճառքը 2016-2040 թթ. կարող է դաշնային բյուջեի եկամուտներն ավելացնել 118 մլրդ դոլարով: «Գազային հեղափոխությունն ԱՄՆ-ում կբերի նրան, որ մեր երկիրը գլոբալ խաղացող կդառնա որպես հեղուկ բնական գազի արտահանող»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մինչև հիմա 1953 թվականից ի վեր ԱՄՆ-ը բնական գազի ներմուծող է:

1in.am
28-06-2017 17:21