Հայաստանի ու ԱՄՆ նախագահները, հնարավոր է, հանդիպեն. Հայաստանի դեսպան

28-06-2017 17:33

ԱՄՆ ու Հայաստանի դիվանագետները քննարկում են նախագահների մակարդակով հանդիպման հարցը, որի ժամկետը հայտնի կդառնա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին Սպուտնիկի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, արդեն պետք է պատրաստվել հանդիպմանը և սկզբի համար հանդիպում կազմակերպել արտաքին գործերի նախարարների մակարդակով: «Կպատրաստենք օրակարգը, և, հավանաբար, դրանից հետո կնախապատրաստվենք նախագահների մակարդակով հանդիպմանը: Ես իհարկե կցանկանայի, սակայն ամեն ինչ կախված է լինելու օրակարգից և նախարարների պայմանավորվածությունից», - ասել է նա: 

Lragir.am
28-06-2017 17:33