Նախարարը մեզ գիտակցաբար գցել է ծուղակը. տաքսիստներ

Տաքսիների վարորդներն այսօր կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում: Նրանք պահանջում են, որ կառավարությունը դիմի Ազգային ժողով, որպեսզի համաներում հայտարարվի իրենց համար: Տաքսիստները պատմեցին, որ խոսքը 2015 թվականից կուտակված տույժերի մասին է, որոնք գոյացել են իրենց չվճարած հարկերից: Նրանք ասացին, որ մոտ երկու ամիս առաջ իրենց ընդունել են կառավարությունում ու նախագահականում, հետո ուղարկել են տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի մոտ: Վարորդները նախարարին են հանձնել 100 ստորագրութամբ դիմում, նա խոսք է տվել, որ Ազգային ժողովում կքննարկեն տաքսիստների համաներման հարցը: Բայց, ըստ վարորդների, նախարարն իրենց խաբել է: «Նախարարն իր շկաֆում, մեքենայի բարդաչոկում, թե սեյֆում պահել ա էդ նամակը երկու ամսից ավելի, միամիտ մենք տեսնում են, որ մի 3-4 հոգով դատարան է տալիս գործերը, հարկադիր են տալիս: Մենք ուզեցել ենք պատասխան տալ, փաստաբաններն ասացին՝ ուշացել եք, ձեր երկու ամիսը լրացել է: Այսինքն՝ նախարարը մեզ գիտակցաբար գցել է ծուղակը»,- պատմեցին վարորդները: Նրանք ասացին, որ այդ տուգանքները գոյացել էին 2015 թվականից, երբ իրենք երեք ամիս չէին վճարել հարկերը, իրենց խոսքով, սպասելով մինչև դաշտում հավասար պայմաններ կստեղծվեին բոլորի համար: Գիտեին, որ երեք ամիս ամսական 12 հազար դրամ սահմանված հարկը չվճարելու դեպքում լիցենզիայից պետք է զրկվեին: Բայց փաստորեն լիցենզիան կասեցնելու փոխարեն այս տարիներին իրենց վրա տույժեր ու պարտքեր են կուտակվել, յուրաքանչյուր վարորդ մոտ 400 հազար դրամ պետք է վճարի: Մանրամասները տեսանյութում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
29-06-2017 17:18