Դուբայում ոստիկանների մի մասը կփոխարինվի անվարորդ փոքր մեքենաներով

29-06-2017 17:17

Դուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Ինչպես հայտնել է Gulf News-ը, դրանք լինելու են մանկական ավտոմեքենաների չափի O-R3 Էլեկտրամեքենաներ, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետևել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմում և նույնիսկ հետապնդել հանցագործներին։ Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռևս քիչ են: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձված են մի շարք տեսախցիկներով ու ցուցիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր և ճանաչել դեմքերը: Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչև ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում:

1in.am
29-06-2017 17:17