Պուտինը կընդունի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերին

29-06-2017 17:27

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կարճատեւ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Քիսինջերը Մոսկվայում է գտնվում «Պրիմակովյան ընթերցումներին» մասնակցելու կապակցությամբ, որոնք այսօր մեկնարկել են,-լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Եվ այստեղ նրա գտնվելու հնարավորությունն օգտագործվում է (Պուտինի եւ Քիսինջերի) կարճատեւ շփման համար»: Պեսկովը հիշեցրել է, որ հունիսի 29-ին Ռուսաստանի ղեկավարը կընդունի նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին:

Lragir.am
29-06-2017 17:27