Ոստիկանության ահեղ արձագանքը

29-06-2017 18:01

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը: Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մարտիրոսյանը գրառում է կատարել, որտեղ տեսանյութով եւ լուսանկարներով ցույց է տվել, թե ինչպես են Մաշտոց-Խորենացի խաչմերուկում ժամը 15:50 սահմաններում 2 մեքենայով քաղաքացիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում փողոցում ծիրան ու բալ վաճառող տատիկների դույլին ու արկղին՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ: Ոստիկանությունն այսպիսով արագ արձագանքել է ահազանգին, սկսելով ներքին հետաքննություն: Երկու օր է փաստաբաններն ահազանգում են ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ Արայիկ Խանդոյանի եւ մյուսների ծեծի մասին: Փաստաբանն, օրինակ, ասում է, որ Խանդոյանին ծեծել են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, դատարանի նկուղում: Ոստիկանությունը մինչեւ այս պահը որեւէ արձագանք չի տվել:

Lragir.am
29-06-2017 18:01