related topics
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր հինգ ամբաստանյալներին: Այդ մասին հայտնում է հայտնում է Interfax-ը։ Ատենակալները վճռել են, որ ապացուցված է՝ վարձու մարդասպան Զաուր Դադաևը փետրվարի 27-ի ուշ երեկոյան իր մոտ եղած ատրճանակից Նեմցովի ուղղությամբ արձակել է առնվազն վեց կրակոց, որոնք Նեմցովին պատճառել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Շարունակվում է հետաքննությունը սպանության ենթադրյալ պատվիրատու և կազմակերպիչ Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, ով 2015 թվականի նոյեմբերից գտնվում է միջազգային հետախուզման մեջ։