«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը

29-06-2017 19:41

2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնության կիրառումը ռեժիմի սպասարկուների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է: «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա Հոդված 3»): Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը կոպտորեն խախտել է այս հոդվածը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցավոր ռեժիմի տապալման  ճանապարհը  տեսնում է քաղաքական և քաղաքացիական ընդվզման մեջ: Հիմք ընդունելով «Երկիր Ծիրանի» կուսակցության Բանաձևը՝ Ազգային դիմադրության շարժման անհրաժեշտության քաղաքական և քաղաքացիական սկզբունքների վերաբերյալ, կուսակցությունը շուտով կազդարարի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տապալման իրականացնան համար գործողությունների ծրագիրը: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Lragir.am
29-06-2017 19:41