Հնդկաստանի վարչապետը դատապարտել է մահապատիժը «հանուն կովերի պաշտպանության»

29-06-2017 21:22

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կովերի պաշտպանության համար մարդկանց սպանելը հակասում է հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդի` Մահաթմա Գանդիի սկզբունքներին: BBC-ի փոխանցմամբ` այս հայտարարությամբ հնդիկ վարչապետը հանդես է եկել հինդուիստ տղամարդկանց կողմից մուսուլման պատանու դաժան սպանության վերջին դեպքից հետո: Հարձակվողները մտածում էին, որ նա տավարի միս է տեղափոխում և վերջինիս մեղադրել են սրբապղծության մեջ: Հնդկաստանում կովերի սպանությունը խստիվ արգելվում է մի շարք նահանգներում: 2014-ին ազգայնական կուսակցության իշխանության գալուց հետո կովերի պաշտպանները բազմիցս հարձակումներ են գործել մուսուլման բնակչության և դալիթների (Հնդկաստանի ցածրագույն կաստայի ներկայացուցիչներ) վրա:

1in.am
29-06-2017 21:22