Մահացել է «Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը

29-06-2017 21:39

Այսօր առավոտյան մահացել է ռուսական «Իվանուշկի International» փոփ խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը: Նա խմբի հետ հանդես էր գալիս 2000-ական թթ., երբ խմբի հանրաճանաչությունն իր գագաթնակետին էր հասել: Նրա մասնակցությամբ ձայնագրվել են խմբի շատ հիթեր՝ գրում է lenta.ru-ն: Յակովլևը հեռացել է խմբից 2013թ՝ մենակատարի կարիերա սկսելու որոշմամբ: Նա հասցրել է մի քանի ալբոմ թողարկել, նկարահանվել է նաև ֆիլմերում:

1in.am
29-06-2017 21:39