Թաիրով գյուղում ՃՏՊ-ից տուժածները հոսպիտալացվել են

29-06-2017 22:05

Հունիսի 29-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 55 NN 051 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Փրկարարները վարորդին (տվյալները չի հաջողվել պարզել), ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ս. Շ.-ին և 1980 թ. ծնված Թ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Ս. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Թ. Ս.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

1in.am
29-06-2017 22:05