Հրաձգություն Նյու Յորքի հիվանդանոցում. կան վիրավորներ

01-07-2017 00:48

Առնվազն 3 բժիշկ է տուժել հրաձգության հետևանքով, որը կատարվել է Նյու Յորքի Բրոնքս շրջանի «Բրոնքս-Լեբանոն» հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Տուժածների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։ CNN-ը, հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ հրաձգությունը հիվանդանոցի 16-րդ հարկում իրականացրել է բուժհաստատության նախկին աշխատակիցը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մահացած է։ Ոստիկանությունը շղթայել է հիվանդանոցի հարակից շրջանը։ Տարածքը վերահսկվում է ոստիկանական ուղղաթիռներով։ Սա մեկ օրում ամերիկյան հիվանդանոցում գրանցված հրաձգության երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ հիվանդը Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում կրակոցներ էր արձակել, վիրավորել 2 մարդու, որից հետո վերջ դրել իր կյանքին։  

1in.am
01-07-2017 00:48