Ոչնչացվել է «Թալիբանի» ստվերային նահանգապետը. Աֆղանստանի ՆԳՆ

01-07-2017 15:59

Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թալիբանի ստվերային նահանգապետին ոչնչացնելու մասին։ AP-ի հաղորդմամբ՝ խոսքը Նիրհսկի շրջանի նահանգապետի մասին է, որին թալիբներն էին նշանակել։ Նա սպանվել է կառավարական ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում՝ երեկ ուշ երեկոյան, ևս երկու գրոհային վիրավորվել է։ Աֆղանստանի ՆԳՆ-ն առանձին հայտարարությամբ հաղորդել է առնվազն 13 գրոհայինի զոհվելու մասին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի հինգ ահաբեկիչների։ Նրանք սպանվել են Պակիստանի արևելյան շրջանների ուղղությամբ աֆղանական զինուժի ավիահարվածների հետևանքով։

1in.am
01-07-2017 15:59