Բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen»-ին. կա տուժած

02-07-2017 16:35

Հուլիսի 2-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Կովկասյան երկաթուղու 190-րդ կմ-ին՝ Վարդենիս-Զոդ հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է երկաթգծում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

1in.am
02-07-2017 16:35