Աֆրինի դեմ ցամաքային գործողության նախապատրաստումն ավարտել է. Türkiye, Թուրքիա

03-07-2017 11:00

Թուրքիայի զինված ուժերն ավարտել են Աֆրինի դեմ գործողության նախապատրաստումը։ Այն գտնվում է «Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատներ» (YPG) / PKK ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ։ Քաղաքից վերջին 2 տարում 17 անգամ կրակոց է արձակվել։ Վերջին անգամ կրակ է բացվել հունիսի 28-ին, թուրքական հրետանին համարժեք պատասխան է հասցրել միջազգային իրավունքի շրջանակում։ Ռազմական աղբյուրները հայտնել են YPG դիրքերին հարվածներ հասցնելու մասին այն շրջաններում, որտեղից կրակ է բացվել ԴՇԿ-ների կիրառմամբ։ Դա հնարավորություն է նախապատրաստել այդ տարածաշրջանի հանդեպ Թուրքիայի կողմից գործողության անցկացման համար։ Համբերության բաժակի վերջին կաթիլն է դարձել այն, որ «Դեմոկրատական միություն» (PYD) / YPG կուսակցության ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, ովքեր փախչում էին Հալեպից մարդասիրական պատճառով։ Շորթում է կազմակերպվել նույն պատճառով Աֆրինից Թուրքիա տեղափոխվել ցանկացողների նկատմամբ։ Այս մասին Türkiye-ում գրում է Չեթիներ Չեթինը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ Թուրքիան 38 օր առաջ սկսել է ցամաքային գործողության նախապատրաստման աշխատանքները՝ վերացնելու համար այդ տարածաշրջանից եկող սադրիչ գործողությունները։ Ռազմական աղբյուրները հայտարարել են, որ կատարվել է Սիրիայի տարածքում զորքերի վերատեղակայում, ինչպես նաև  զինվորականների տեղաշարժ դեպի սահմանագիծ։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են։ 9 զրույց Ռուսաստանի հետ Անկարան, որը չի ցանկանում երկրորդ անգամ առերեսվել Ռուսաստանի հետ, վերջին 12 օրում 9 զրույց է ունեցել Մոսկվայի հետ։ Պարզվել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել մինչ գործողությունը տարածաշրջանից ռուս զինվորականների դուրսբերման հարցով։  Այն, թե որ ուղղությամբ կտարվեն ռուս զինվորականները, ինչպես սպասվում է, կորոշվի 6 օրվա ընթացքում։ Գործողության ընթացքում Անկարան ու Մոսկվան մշտապես կապի մեջ կլինեն՝ մարտի դաշտում հնարավոր ռիսկերի կանխման համար։ Աֆրինում կան PKK-ի 103 անդամներ Հայտնի է, որ Ռաքքայում գործողության անցկացմանը մասնակցել է Կանդիլից ժամանած PKK-ի 1381 անդամ, իսկ Աֆրինում, ինչպես ենթադրվում է, գտնվում են կազմակերպության կանդիլյան կազմից 103 անդամներ։ Աֆրինում Բաշար Ասադի ռեժիմի հետ գործող YPG-ի անդամների ձեռքերում գտնվում է ռուսական արտադրության ծանր սպառազինություն, որը մնացել է ռեժիմից հետո։ Սակայն ենթադրվում է, որ այդ սպառազինությունը սահմանափակ քանակությամբ է։ Այդ տարածաշրջանի հետախուզության տվյալներով՝ YPG-ի կողմից վերահսկվող այլ շրջաններից Աֆրինի անջատվածությունը խոչընդոտում է առանց ռեժիմի աջակցության զենքի մատակարարումների իրականացմանը։ Այն ծանր զենք, որը գտնվում է քաղաքում, համարվում է, որ այնտեղ է բերվել ավելի վաղ։ Նպատակները սահմանվել են Քաղաքացիական բնակչությամբ Աֆրինում Թուրքիան հայտնաբերել է PYD / PKK-ին պատկանող 41 օբյեկտ։ Հաշվի առնելով, որ քաղաքի  բնակչության մեծամասնությունը կազմում են քրդերը, այդ գործողության ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ն կանցկացնի հրապարային քաղաքականություն  PYD-ի հետ կապ չունեցող քրդական խմբերի նկատմամբ։ Գործողության պլանի կենտրոնում խոչընդոտումն է Աֆրինում PYD / PKK-ի աջակցության մատակարարմանը։ Ավիաաջակցության խոչընդոտում Պահպանվում է հավանականությունը, որ լոգիստիկ ուղիների փակմամբ աջակցությունը կարող է ստացվել օդից։ Դրա հետ կապված՝ ծրագրվում է վերահսկողության տակ վերցնել Միննիգ և Մերիեմեյն բազաները։ Սպասվում է, որ գործողությունը կտևի առնվազն 70 օր։ Կգործածվի իդլիբյան մոդելը Համաձայն տեղեկությունների, որոնք ստացվել են ռուսական դիվանագիտական աղբյուրներից Անկարա-Մոսկվա բանակցությունների ընթացքում, հետագայում Աֆրինը կվերածվի կայուն տարածաշրջանի։ Դրա համար, դեէսկալացիոն գոտիների նման, որոնց մասին ավելի վաղ պայմանավորվել էին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կկիրառվի Իդլիբի փորձը, որտեղ թուրք և ռուս զինվորականները միասին կապահովեն անվտանգությունը։ Հաղորդվում է, որ այդ թեմայով բանակցությունները շարունակվում են, սակայն դեռևս որևէ արդյունք ստանալ չի հաջողվել։

1in.am
03-07-2017 11:00