Չելյաբինսկի մարզի լճում նավակ է շրջվել. կա 6 զոհ

03-07-2017 11:15

Չելյաբինսկի մարզի լճում նավակ է շրջվել. վեց մարդ մահացել է: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: «Մեր տվյալներով՝ վեց խեղդվածներին և մեկ հոգու տակավին փնտրում են»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ճշտված տվյալներով՝ մակույկում եղել է 9 մարդ, այդ թվում՝ երկուսից մինչև 15 տարեկան վեց երեխաներ: Օգնության է շտապել ափին գտնվող երկու մարդ: Նրանցից մեկը զոհվել է: «Մյուսի ճակատագիրը մնում է անհայտ»,- ճշտել է աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ երկու երեխաների մարմինները հայտնաբերել են Վերխնի Տոգուզակ գետում: «Որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբարվել են երկու երեխաների մարմիները: Այսպիսով, զոհվածների թիվը կազմում է վեց, մեկ չափահասի ճակատագիրը մնում է անհայտ»,- եզրափակել է աղբյուրը:

1in.am
03-07-2017 11:15