Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել Սահմանադրության օրվա և Վարդավառի միջոցառումներին

03-07-2017 20:09

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներին և կազմակերպել տոնական դրոշակազարդարման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, «Ջրային կառույցներ» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին էլ հանձնարարվել է Արարատյան Հայրապետական Թեմի հետ համատեղ հուլիսի 23-ին վարչական բոլոր շրջաններում կազմակերպել և պատշաճ անցկացնել Վարդավառի տոնը:

1in.am
03-07-2017 20:09