ՔԿՀ-ում Մեխակ Հարությունյանի սպանության փորձի քրգործով մեղադրյալներ կան. Armtimes.com

05-07-2017 19:39

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով կալանավորված Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներ կան: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Թե քանիսն են նրանք եւ ովքեր են, պաշտպանը չցանկացավ պատասխանել: Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձն իրականացվել է սույն թվականի մարտի 25-ին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում: «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Մեր տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Մեզ հաջողվեց ճշտել, որ մեղադրյալներից մեկը հենց նա է: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի պանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Այս տեղեկությունը, սակայն մեր զրույցում հերքեց Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը: Ինչ վերաբերում է մայր գործին՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությանը, ապա մեղադրյալի պաշտպան Ռուստամ Խաչատրյանն ասաց, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

1in.am
05-07-2017 19:39