Ինչու են հրապարակվում մահացած երեխայի լուսանկարները

05-07-2017 20:34

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետևանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։ Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։ Պետք է լինի բարոյական չափանիշ»։ Չի կարելի չհամաձայնվել Արցախի օմբուդսմենի հետ: Ավելին, Ադրբեջանը կարծես թե ոչ միայն ուրախ է, այլեւ ծրագրում է որոշակի գործողություններ՝ նման լուսանկարներով փորձելով առաջացնել որոշակի մթնոլորտ: Ադրբեջանը սադրել է այդ վիճակը, կրակակետը տեղակայելով անմիջապես բնակավայրում: Հարց է առաջանում՝ իսկ հայկական ԶԼՄ-ներն ինչու են հրապարակում այդ լուսանկարները:

Lragir.am
05-07-2017 20:34