Ռուսաստանն ԱՊՀ երկրներին առաջարկել է զորախումբ ուղարկել Սիրիա

05-07-2017 21:47

Ռուսաստանը դիմել է ԱՊՀ անդամ երկրներին՝ առաջարկելով քննարկել մոնիտորինգի նպատակով Սիրիա զորախումբ ուղարկելու հարցը: Այս մասին հայտարարել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում ռուսական զորախմբի մասնակցությունը, այդ պատճառով Ռուսաստանը դիմել է ԱՊՀ բոլոր երկրներին՝ առաջարկելով քննարկել իրավիճակի մոնիտորինգ իրականացնելու համար խելամիտ սահմաններում զորախումբ ուղարկելու հարցը:   Դիվանագետը նշել է, որ ոչ ոքի չեն պարտադրում մասնակցել մոնիտորինգին: 

Lragir.am
05-07-2017 21:47