ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ-ի հետ Սիրիայում կայունության ապահովման մեխանիզմների ստեղծումը

06-07-2017 08:39

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումն անվանել է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման նշան։ Նրա խոսքով՝ իրենք սկզբնական փուլում են, և դժվար է ասել, թե ինչպիսին են ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հանդեպ ՌԴ-ի մտադրությունները։ Թիլերսոնը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ Ռուսաստանի հետ քննարկելու Սիրիայում իրավիճակի նորմալացմանն ուղղված հետագա միջոցառումները։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ «ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի հետ համատեղ մեխանիզմների ստեղծման հնարավորությունը կայունության ապահովման համար, ներառյալ թռիչքազերծ գոտիները, հրադադարի համաձայնագրի պահպանումը հսկողների տեղակայումը և մարդասիրական օգնության մատակարարման համակարգումը»,-ասվում է Պետդեպի ղեկավարի հայտարարությունում, որն արվել է Համբուրգում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին։ Թիլերսոնը նշել է, որ Ռուսաստանի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է ընկած Սիրիայում իրավիճակի համար։ Պետքարտուղարը կոչ է արել Սիրիայի հակամարտության բոլոր մասնակիցներին կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա և խուսափել միմյանց հետ կոնֆլիկտներից։

1in.am
06-07-2017 08:39