Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. «Հրապարակ»

06-07-2017 08:44

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախա­գահ Գուրգեն Արսենյանը պատ­րաստվում է արտագաղթել ԱՄՆ: Խորհրդարանական ընտրություն­ներին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ: Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան. խուլիգանության մեջ մեղադրվող նրա որ­դին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառե­ցին: Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները: Որտեղ է այժմ Արսենյանը և ինչով է զբաղվում՝ հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից: Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
06-07-2017 08:44