Քաղաքացին փորձել է Կիևյան կամրջից նետվելով ինքնասպան լինել

06-07-2017 09:02

Հուլիսի 6-ին, ժամը 05։02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Փրկարարների, ոստիկանության և տեղի ուժերով կանխվել է 1981 թ. ծնված Է. Մ.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

1in.am
06-07-2017 09:02