Տոնական ուիքենդ Չիկագոյում. փոխհրաձգությունների զոհն է դարձել ավելի քան 100 մարդ

06-07-2017 09:15

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հանգստյան 4 օրերի ընթացքում Չիկագոյում ավելի քան 100 մարդ դարձել է անկանոն հրաձգությունների զոհը։ Ինչպես կարծում է ոստիկանությունը, հրաձգություններն իրականացրել են տեղի բանդաների ներկայացուցիչները՝ փոխանցում է BBC-ն։ Չիկագոյի իշխանությունները քաղաքի ամենախնդրահարույց՝ հարավային և արևմտյան ծայրամասեր են ուղարկել ոստիկանության հավելյալ 1000 աշխատակցի, ովքեր, սակայն, չեն կարողացել հանդարտեցնել շարունակվող անկարգությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել է, որ Չիկագոյի ոստիկանությանն օգնության կուղարկի ՀԴԲ գործակալներին՝ վերջ տալու հանցավոր խմբավորումերի բախումներին, որոնց զոհն են դառնում պատահական անցորդները։

1in.am
06-07-2017 09:15