Քարաթափում՝ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում

06-07-2017 09:38

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 6-ին՝ ժամը 00:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոցից դեպի Սարալանջի փողոց ընկած հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ա. Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում: Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 քմ):

1in.am
06-07-2017 09:38