Չլուծելով Ղարաբաղի և Մերձդնեստրի խնդիրները՝ ստացանք Ուկրաինա. Լուկաշենկո

06-07-2017 09:48

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի ղեկավարության հետ հանդիպմանը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է հույս դնել Բելառուսի վրա՝ որպես Եվրոպայում անվտանգության դոնորի: Լուկաշենկոն նշել է, որ պահի պատմականություն այն է, որ եվրոպական երկրներն ավելի քան երբեք զգտացել են, թե ինչ է նշանակում անգործություն: «Մեզ մոտ՝ Եվրոպայում, չլուծելով խնդիրները (դրանցից ամենախոշորն են Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը), մենք սեփական հակամարտություն ենք ստացել Եվրոպայի կենտրոնում՝ Ուկրաինան: Մենք պետք է լրջագույն ուշադրություն դարձնենք խնդիրներին», - ասել է Բելառուսի ղեկավարը: 

Lragir.am
06-07-2017 09:48