Հուլիսի 6-ը՝ Համբույրի միջազգային օր

06-07-2017 09:56

Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի միջազգային օրը, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում: Բազմաթիվ քաղաքներում այս օրը համբույրի տարբեր մրցույթներ են անցկացվում։ Համբույրի ամենահարուստ փորձն ունի Մինեսոտայից Ա.Ե.Վոլֆրամը: 8 ժամվա ընթացքում նա 8.001 հոգու է համբուրել: Դա տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 15-ին, նրա հայրենի նահանգում անցկացված փառատոնի ժամանակ: Էկրանի վրա առաջին համբույրը ցուցադրվել է 1896 թվականին: 30-վայրկյանանոց տեսանյութում առաջին համբույրի հեղինակներն են դարձել Մեյ Իրվինը և Ջոն Ռայը: Ամենից շատ համբույրներ գրանցվել են 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուան» ֆիլմում` մոտավորապես 191 համբույր: Կինոյի պատմության մեջ ամենից երկար համբույրը գրանցվել է «Դու Հիմա Բանակում ես» ֆիլմում. դերասաններ Ռեջիս Թումի և Ջեյն Վայմենի համբույրը տևել է 185 վայրկյան:

1in.am
06-07-2017 09:56