Նազարբաևը դեմ է հանդես եկել իր պատվին առաջարկվող անվանափոխություններին

06-07-2017 10:50

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ բացասաբար է վերաբերում այս կամ այն օբյեկտների անվանափոխմամբ իր անունը հավերժացնելու մշտական նախաձեռնություններին։ Այդպես է Նազարբաևը մեկնաբանել Աստանայի միջազգային օդանավակայանը «Նուրսուլթան Նազարբաև» անվանափոխելու մասին երկրի կառավարության որոշումը՝ ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ զրույցում: «Դա իմ նախաձեռնությունը չէ: Ես միշտ դեմ եմ դրան: Հավանաբար մարդիկ գնահատում են, և ես նրանց շնորհակալ եմ նրա համար, որ տեսնում են իրականացված աշխատանքը, չնայած ցանկացած քաղաքական գործիչ, պետության առաջնորդ պետք է ձգտի իր գործերով մնալ պատմության մեջ»,- ասել է պետության ղեկավարը:

1in.am
06-07-2017 10:50