Համբուրգում բախումների հետևանքով վիրավորվել է 76 ոստիկան

07-07-2017 07:39

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հակագլոբալիստների հետ բախումներում տուժել է 76 ոստիկան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես նշում են Համբուրգի իրավապահները՝ հուլիսի 6-ի երեկոյան քաղաքի փողոցներում ցուցարարների թիվը կազմել է 6000։ Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ցուցարարները շշեր, քարեր, ճայթրուկներ և այլ առարկաներ են նետել իրավապահների ուղղությամբ, ովքեր ի պատասխան կիրառել են ջրցան մեքենաներ։ Ցույցեր են սպասվում նաև հուլիսի 7-ին։ Այսօր քաղաքում կմեկնարկի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Ոստիկանության գնահատականով՝ մոտ 8000 մարդ ագրեսիվ է տրամադրված և պատրաստ է բռնի գործողությունների։ Նրանց դիմակայելու համար քաղաք են ուղարկվել 20 հազար ոստիկաններ։ Կարգուկանոնի ապահովման գործում ներգրավվել է նաև բանակը։

1in.am
07-07-2017 07:39