Գեղարդի ճանապարհին Mitsubishi Pajero 20 մետր գլխիվայր շրջվել ու հայտնվել է դաշտում

07-07-2017 09:32

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 16:40-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 24 ՍՏ 586 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան – Գառնի – Գեղարդ ավտոճանապարհի Գեղարդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ shamshyan.com –ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

1in.am
07-07-2017 09:32