related topics
Նյու Յորքի «Թրամփ թաուեր» երկնաքերի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են դանակով զինված տղամարդու, ով փորձել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ գործարար Իվանկա Թրամփի հետ: Այս մասին հայտնում է The Hill-ը: Տղամարդն սառը զենքը թաքցրել էր վերնաշապիկի տակ: Երկնաքերի մուտքի մոտ նա անվտանգության աշխատակիցներին ներկայացել է որպես սենատոր և հայտնել, որ ցանկանում է Իվանկայի հետ խոսել հագուստի հավաքածուի մասին: Զննության արդյունքում տղամարդու մոտ հայտնաբերվել է մի քանի դանակ և կեղծ փաստաթղթեր: Տղամարդն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության: Նրա դեմ ներկայացվել են զենքի ապօրինի պահման և իրավապահներին խաբելու մեղադրանքներ: