G20-ի ընթացքում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցն ուղիղ չի քննարկվել

07-07-2017 20:20

Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի ընթացքում պատժամիջոցների հարցն ուղիղ չի քննարկվել, սակայն խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Անմիջականորեն պատժամիջոցների հարցը չի բարձրացվել»,- ասել է նախարարը: Սակայն, շարունակել է նա, «խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային ու ֆինանսների շարժի սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին»:

1in.am
07-07-2017 20:20