ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները նվազել են 5 մլրդ դրամով

07-07-2017 20:31

ՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-մայիսին տրամադրվել են 38.7 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 78.2 տոկոսը և 11.4 տոկոսով (շուրջ 5 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված պետական աջակցությունն ավելի շուտ տրամադրելու (1.9 մլրդ դրամ) և խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը 1.4 մլրդ դրամ հատկացնելու հանգամանքով, որն ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ:

1in.am
07-07-2017 20:31