Հայաստան է այցելել Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

07-07-2017 21:03

Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության և դասախոսական կազմի հետ: Այցի շրջանակներում ՉԺՀ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցերը: ՉԺՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Lragir.am
07-07-2017 21:03