related topics
Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի գլխավոր աստղը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի 3-ամյա որդին՝ Ադրիանն է դարձել՝ գրում է People-ը: Երբ Թրյուդոն, նրա կինը՝ Սոֆի Թրյուդոն, և փոքրիկ Ադրիանը հայտնվել են գագաթնաժողովում, անմիջապես գրավել են ներկաների ուշադրությունը. բոլոր տեսախցիկները ուղղվել են այդ օրինակելի տեսքով կանադացի ընտանիքին: Համացանցում ևս նրանց ընտանեկան լուսանկարները անտարբեր չեն թողել օգտատերերին: «Նա ոչ թե պարզապես երեխա է, այլ կանադական գանձ»,- արձագանքել է օգտատերերից մեկը: