Համբուրգում ավարտվել են Պուտինի ու Թրամփի բանակցությունները

07-07-2017 21:36

Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են, հայտնել է TASS-ը՝ վկայակոչելով պատվիրակություններից մեկում իր աղբյուրը։ Զրույցը շարունակվել է 2 ժամ 15 րոպե։ Դա նախագահների առաջին անձնական հանդիպումն էր։ Մինչ այդ առաջնորդները միայն հեռախոսով են շփվել։ Սկսելով բանակցությունները՝ Պուտինն ու Թրամփը կողմ են արտահայտվել երկխոսությունը զարգացնելուն։ Առաջնորդների զրույցն անցել է առանց մամուլի ներկայության։ Հանդիպմանը մասնակցել են միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները։ Երկու առաջնորդների զրույցն անցել է Կոնգրես կենտրոնում։ Հանդիպումը սկսվել է ծրագրվածից մի փոքր ուշ։ Դրան ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Լրագրողներին միայն առաջին երկու րոպեներին են թույլատրել ներկա գտնվել հանդիպմանը։ РИА Новости https://ria.ru/world/20170707/1498053986.html

1in.am
07-07-2017 21:36