related topics
Մոսկվայի կառավարությունը հաստատել է հարավկորեական Bundang հոսպիտալի և «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ նախագիծը՝ կլինիկայի կառուցում Սկոլկովոյում` Միջազգային բժշկական կլաստերի տարածքում: Այս մասին հայտնում է Vademecum պարբերականը: Կլաստերի առաջին մասնաշենքի՝ կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017 թ. վերջին: Կկառուցվեն նաև բազմապրոֆիլ կլինիկա և տասից ավելի մասնագիտացված կլինիկաներ Ռուսաստանի համար բժշկական գործունեության կրիտիկական ուղղություններով՝ ուռուցքաբանություն, սրտաբանություն, օրթոպեդիա, բազմապրոֆիլ վերականգնում, մանկական հիվանդություններ, նյարդաբանություն: Նոր կլինիկայի կառուցման նպատակն է ռուսների ներգրավումը, ովքեր բուժման նպատակով սովորաբար արտասահման են մեկնում։