related topics
Օրերս Մայքլ Դուգլասը և նրա կին՝ Քեթրին Զեթա Ջոնսը, ովքեր համատեղ ամուսնական կյանք են վարում արդեն 17 տարի, հազվադեպ ընտանեկան այցելություն են կազմակերպել: Պապարացիները կարողացել են լուսանկարել ամբողջ ընտանիքին, երբ նրանք ժամանել են Մալիբուում Nobu ռեստորանի երեկույթին: Այդ մասին գրում է dailymail.co.uk-ը: Աստղերի երեխաները երկուսն են՝ 16-ամյա Դիլանը և 13-ամյա Քերիսը: Թեպետ Մայքլն ու Քեթրինը համաշխարհային մեծության աստղեր են՝ նրանք շատ են կարևորում իրենց ընտանեկան կյանքի «գաղտնիությունը»: Հոլիվուդյան խառնաշփոթից և չորսկողմյա պապարացիներից թաքնվելու համար նրանք երկար ժամանակ ապրել են Բերմուդյան կղզիներում գտնվող իրենց տանը: