Թրամփի ու Պուտինի միջև «դրական քիմիա» է ձևավորվել. նրանցից ոչ ոք չի ցանկացել կանգ առնել. Թիլերսոն

08-07-2017 00:20

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջև դրական քիմիա է ձևավորվել նրանց առաջին հանդիպման ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Թիլերսոնը հայտնել է, որ հանդիպումը շատ կառուցողական է եղել։ «Երկու առաջնորդները շատ արագ լեզու են գտել իրար հետ։ Ակնհայտ է, որ նրանց միջև դրական քիմիա է ստեղծվել»։ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումն անցել է Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում ու տևել է 2․5 ժամ՝ հայտնում է RIA Novosti-ն։ Նախագահները հանդիպման ժամանակ առավելապես քննարկել են երկու երկրների ապագան, այլ ոչ թե անցյալը։ Թիլերսոնի խոսքով՝ նախագահներից ոչ ոք չի ցանկացել կանգ առնել։ Ինչ-որ պահի բանակցային սենյակ է մտել նաև Մելանյա Թրամփը՝ փորձելու համոզել նրանց ավարտել բանակցությունները, սակայն դա նրան չի հաջողվել։ «Ներգրավվածության ու կարծիքների փոխանակման այնպիսի մակարդակ է եղել, որ նրանցից ոչ ոք չի ցանկացել կանգ առնել»,-ասել է պետքարտուղարը։

1in.am
08-07-2017 00:20